Սերբիան չի կարող նստել միանգամից 3 աթոռի վրա. Լուկաշենկո
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Սերբիայի և Կոսովոյի միջև օրերս ծագած սահմանային լարվածությանը:
Նրա խոսքով, Սերբիան չի կարող նստել միանգամից 3 աթոռի վրա:
«Պետք է տարանջատել ղեկավարությանն ու հասարակ ժողովրդին: Իհարկե, սերբ ժողովրդին պետք է օգնել և օգնելու ենք: Մենք այդպիսի մարդիկ ենք: Բայց մենք նաև հաշվի ենք առնում Սերբիայի վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ: Եթե նրանք այնտեղ ուզում են, ինչպես ասում են, նստել երեք աթոռի վրա, դա չի ստացվելու: Այստեղ մենք ենք, Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլք:
Ամենուր ցանկանում են, որ ամեն ինչ լավ լինի: Բայց նրանց (Սերբիային - խմբ.) թույլ չեն տա նստել բոլոր աթոռների վրա և, առաջին հերթին, եվրամիութենականները, որտեղ նրանք այդքան ձգտում են»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)