ԵԱՀԿ գործող նախագահն այցելել է Ուկրաինա
Արտաքին Քաղաքական
Ուկրաինա է այցելել Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն:
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ Ռաուի գլխավորած պատվիրակության կազմում Ուկրաինա է ժամանել նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը:
«Լեհաստանը վճռական է Ուկրաինային ԵԱՀԿ աջակցությունն ապահովելու հարցում»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Զբիգնև Ռաուն Կիև է ժամանել գնացքով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)