Կրեմլում սադրիչ են որակել Փելոսիի հավանական այցը՝ Թայվան
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հավանական այցը՝ Թայվան, ունի սադրիչ բնույթ և հանգեցնում է որոշակի լարվածության:
Այդ մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Չենք կարող հստակ ասել, կայցելի Փելոսին Թայվան, թե՝ ոչ, բայց այն, ինչ կապված է այդ շրջագայության հետ, ունի սադրիչ բնույթ: Դա սադրում է իրավիճակը, մղում է լարվածության աճին:
Եվս մեկ անգամ ընդգծեմ Չինաստանի հետ մեր համերաշխության մասին»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)