Ի՞նչ է խնդրել Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից. մանրամասներ
Արտաքին Քաղաքական
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Տեղեկությունը տարածել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը:
Զելենսկին պնդել է, որ ռուսական բանակին դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն ստանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ նման օգնություն Կիևը կստանա մոտ ապագայում:
Ստոլտենբերգն իր հերթին ողջունել է այն փաստը, որ օրերս ուկրաինական հացահատիկով բեռնավորված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից:
Բացի այդ, Զելենսկին հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին հրավիրել է մասնակցելու Ղրիմյան հարթակի շրջանակում անցկացվելիք առցանց գագաթնաժողովին, որը նախանշված է օգոստոստի 23-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)