Վշտացած ենք Իրանում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ. ԱԳՆ
Իրան
Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Մեր աջակցությունն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին և կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար