Գիտնականներն նշել են մարդկության պատմության մեջ ամենակարճ օրը
Գիտություն և ՄշակույթԳիտնականները հաշվարկել են պատմության մեջ ամենակարճ օրը: Պարզվում է, որ հունիսի 29-ին Երկիրն իր առանցքի շուրջ սովորականից 1,59 միլիվայրկյանով պակաս է ամբողջական պտույտ կատարել։
Մասնագետների կարծիքով՝ մեր մոլորակը դանդաղում է 1970-ականներից։ 2016 թվականին՝ Ամանորի գիշերը, համաշխարհային ժամացույցները մի վայրկյանով կանգ են առել։ Իսկ 2020 թվականին օրը կրճատվել է 1,47 միլիվայրկյանով։ Գիտնականների կարծիքով՝ երեւույթը ոչ մի կերպ չի ազդի մարդկանց վրա, սակայն այն կարող է ազդել արբանյակների ու նավիգացիոն համակարգերի վրա։