Կաբաևան ԱՄՆ-ի «սև ցուցակում» է. պատճառը՝ Պուտինի հետ հնարավոր կապն է
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների SDN ցանկում ներառել է ՌԴ 13 քաղաքացիների, այդ թվում՝ նախկին մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն, Պետդումայի նախկին պատգամավոր, այժմ՝ «Ազգային Մեդիա Գրուպ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևային, որին համարում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմուհին:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Կաբաևայից բացի, ԱՄՆ ֆիննախի կազմած ցանկում ներառվել են նաև ՌԴ քաղաքացի համարվող 6 միլիարդատերեր, ինչպես նաև ավելի քան 30 իրավաբանական անձինք:
«Կաբաևան մտերմիկ հարաբերություններ ունի Պուտինի հետ և այժմ հանդիսանում է իշխանամերձ հեռուստառադիո և տպագիր մամուլի կայսրություն համարվող «Ազգային Մեդիա Գրուպ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ»,- ասված է ԱՄՆ նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հիշեցրել են նաև, որ ավելի վաղ կին գործչի դեմ պատժամիջոցներ են կիրառել նաև Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը՝ դարձյալ Պուտինի հետ մերձավոր կապեր ունենալու հիմնավորմամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)