Ռամզան Կադիրովին շնորվել է «ԼԺՀ Հերոսի» բարձրագույն կոչում
Արտաքին Քաղաքական
Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը Գրոզնիում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին պարգևատրել է «ԼԺՀ Հերոսի» բարձրագույն շքանշանով:
Ինչպես նշված է ԼԺՀ ղեկավարի հրամանագրում, նման կոչման Կադիրովն արժանացել է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների բնակավայրերի ազատագրման ու պաշտպանության նպատակով Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողության և զինվորական պարտքի կատարման ժամանակ դրսևորած արիության, խիզախության ու անձնազոհության համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան