Ի՞նչ են քննարկել Շրոյդերն ու Պուտինը Մոսկվայում. Կրեմլը փակագծեր է բացել
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Տեղեկությունը հաստատել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ գերմանացի գործիչը, մասնավորապես, Պուտինից հետաքրքրվել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի ճակատագրի և հնարավոր գործարկման մասին:
Ավելի վաղ, Շրոյդերը Stern ամսագրին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շուտափույթ գործարկումը կարող էր լուծել վառելիքի սղության ճգնաժամը Եվրոպայում: Նրա կարծիքով, եթե Բեռլինը որոշի գործարկել այդ գազամուղը, ապա դա էականորեն կթեթևացնի շարքային եվրոպացիների ֆինանսական բեռը:
Պեսկովը մանրամասնել է նաև, որ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը, որպես փորձագետ, մտահոգություն է հայտնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի առնչությամբ:
«Իհարկե, նա Պուտինին խնդրել է որոշակի պարզաբանումներ տալ ստեղծված իրավիճակի կապակցությամբ և բացատրել այդ ամենի հետ կապված Ռուսաստանի տեսլականն ու մոտեցումները», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)