Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Արցախի տարածք ներխուժման հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի չորս զինծառայող։ Բաց աղբյուրների համաձայն՝ հայտնի են երկուսի անունները՝ Էյուբ Սուլեյմանով և Անար Կազիմով։ Հայտնի է նաև, որ սպանված 4 ադրբեջանցի զինվորներից մեկը գնդապետ է, սակայն նրա ինքնությունը դեռ պարզված չէ, փոխանցում է Re:public of Artsakh տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարի հաստատման ռեժիմը: