Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի սրումը
Արցախ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Բայրամովը հայտարարել է, թե իբր հայկական կողմը խախտել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները։
«Տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար