Գուտերեշը կոչ է արել նավթագազային ընկերություններին չհարստանալ պատերազմի պայմաններում
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատության է ենթարկել նավթագազային ընկերություններին, որոնք մեծ գումարներ են վաստակում էներգետիկ ճգնաժամի ընթացքում, մասնավորապես՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Բարոյական չէ, երբ նավթային և գազային ընկերությունները ռեկորդային եկամուտ են ստանում այս էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ամենաաղքատ մարդկանց ու հասարակությունների հաշվին»,-հայտարարել է Գուտերեշը:
Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ազգային կառավարություններին կոչ է արել ավելացնել հարկային բեռը նավթագազային ոլորտում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան