Պեկինը չեղարկել է Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը. պատճառը՝ G7-ի հայտարարությունն է
Արտաքին Քաղաքական
«Մեծ յոթնյակի» (G7) Թայվանի հարցով հայտարարությունից հետո Չինաստանը չեղարկել է երկրի ԱԳ նախարարի հանդիպումը Ճապոնիայի պաշտոնակցի հետ:
Այդ մասին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ, G7-ի անդամ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Չինաստանի գործողությունների, մասնավորապես, զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև նշել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի նկատմամբ Պեկինի «էսկալացիոն» արձագանքը վտանգի տակ է դնում տարածաշրջանային խաղաղությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)