Դիարբեքիրում մարտական ուղղաթիռ է կործանվել
Թուրքիա
Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում մարտական ուղղաթիռ է կործանվել. այս մասին գրում է թուրքական Haberler.Com կայքը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12.00-ին: Դեռևս չպարզված պատճառներով՝ ուղղաթիռը բախվել է էլեկտրալարերին և ընկել գետնին:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 զինծառայող, կան նաև վիրավորներ: Ուղղաթիռի կործանումից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ ու փրկարարներ: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Դիարբեքիր և Բինգյոլ: Ըստ աղբյուրի տվյալների՝ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 7 զինծառայող:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)