Եղանակը՝ Հայաստանում
ՀայաստանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հայտնում են, որ Երևան քաղաքում՝ օգոստոսի 3-ի ցերեկը, 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-7-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`օգոստոսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: