Ինչ է կլինի Վրաստանի և Ղազախստանի հետ, եթե Կիևը պարտվի. Ուկրաինայի նախկին նախագահի կանխատեսումը
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կոչման անդրադարձել է իր հայրենիքում տիրող իրավիճակին և այդ համատեքստում Կիևի պարտության դեպքում կանխատեսումներ արել այլ պետությունների ճակատագրի վերաբերյալ:
Նախկին ղեկավարն իր տեսակետը ներկայացրել է BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Կուչմայի խոսքով, վտանգն, ամենայն հավանականությամբ, կարող է սպառնալ ոչ թե հակամարտության գոտու մերձավոր երկրներին՝ Լիտվային կամ Լեհաստանին, այլ հետխորհրդային հանրապետություններին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, մասնավորապես՝ Ղազախստանին և Վրաստանին:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախկին նախագահը համոզմունք էր հայտնել, որ Կիևը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումից, ընդգծել, որ ուկրաինական իշխանությունների հակառուսական դիրքորոշումը առաջին հերթին վտանգավոր է հենց Ուկրաինայի համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)