Ջոնի Դեփը վնասվածքի պատճառով դիմել է կրկնակողի օգնությանը
Աշխարհ
Ստիպված ենք խոստովանել, որ Ջոննի Դեփը ծերանում է: Դերասանի ճկունությունը այլևս այն չէ, ինչ առաջ:
«Միայնակ ռեժիսոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու անգամ ընկնելու հետևանքով նա վնասել է մեջքը: Այնքան լուրջ է վնասվել, որ այլևս ինքնուրույն չի կարողացել կատարել հնարքները: Նա ստիպված է եղել դիմել կրկնօրինակողի օգնությանը: Այժմ Ջոննին դժվարությամբ է շարունակում նկարահանումները: Ամեն կադրից հետո նա ստիպված է լինում մեջքի մերսում անել: Իսկ գիշերը նրան տանջում են մեջքի ցավերը և չեն թողնում քնել: Ֆիլմի ռեժիսորը և անձնակազմը անգամ այցելել է Դեփին: Իսկ ֆիլմի նկարահանումները փոքր-ինչ հետաձգվել են, հայտնում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ