Եմենում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության պատասխանատու սպան
Աշխարհ
Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձը սպանել է հատուկ ծառայությունների սպային, ով պատասխանատու էր ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության համար. հայտնում է Радио Свобода-ն։
Տեղական իշխանությունների հաղորդագրությունների համաձայն՝ Կասեմ Ակլանին սպանվել է աշխատանքի գնալիս։ Կրակողը մոտոցիկլով հեռացել է դեպքի վայրից։
Ակլանին, մասնավորապես, զբաղվում էր անցյալ ամիս Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան վրա ցուցարարների հարձակման գործով։
Եմենի իշխանություններն ԱՄՆ-ի աջակցությամբ երկրի հարավում ակտիվ պայքար են մղում Ալ Քաիդայի գրոհայինների հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ