Էրդողանն ուղևորվել է Ռուսաստան
ԹուրքիաՌեջեփ Թաիբ Էրդողանն այսօր ուղևորվել է Ռուսաստան, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
«Նախագահ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ուղևորվել է ռուսական Սոչի քաղաք»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կրեմլում նախօրեին հաստատել էին Պուտին-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով, որ քննարկման օրակարգում լինելու են հիմնականում ռազմավարական էներգետիկ, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև չէր բացառել, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները կանդրադառնան նաև ԼՂ-ում իրավիճակի վերջին սրացման փաստին: