Էլթոն Ջոնը պարտվեց Times-ի դեմ դատում
Աշխարհ
Բրիտանական դատարանը մերժել է հայտնի երգիչ Էլթոն Ջոնի քաղաքացիական զրպարտության հայցը՝ ընդդեմ Times պարբերականի, որը նրան մեղադրել էր վարկերի խուսափումից, հայտնել է BBC-ն:
Լոնդոնի բարձրագույն դատարանը համարեց, որ թերթի այն երկու էջերում, որտեղ հիշատակվել է բրիտանացի երգիչը, չի պարունակել ոչ մի վիրավորանք կամ տեղեկատվության իսկության հակասում:
Սկանդալը ամռանն էր բարձրացել, երբ Times-ը հրապարակեց հոդված հետևյալ վերնագրով՝ «Հարկերից խուսափողների գաղտնիքները»: Նյութում հեղինակը հավաստիացրել է, որ ոմն Պատրիկ Մակենան, ով եղել է արտիստի հաշվապահը, իբրև թե խորհուրդ է տվել նրան, թե ինչպես կարելի է խուսափել հարկերից:
Երգչի բողոքից հետո հաստատությունը հրապարակեց ուղղում, որտեղ խոստովանում էր, որ Մակենան երբեք չի եղել Ջոնի հաշվապահը: Սակայն երգչի իրավաբանները այդ ուղղումը համարեցին թերի և հայտարարեցին, որ թերթը դիտմամբ հերքել է այն հատվածը, որը պարունակում էր վարկաբեկող ինֆորմացիան, հայտնել է ria.ru-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ