Զախարովան աջակցություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերներին
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել Լոնդոնում գտնվող իր ադրբեջանցի գործընկերներին:
«Ցնցված եմ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված արմատական հարձակման պատմությունից: Օրը ցերեկով վանդալների մի ամբողջ ամբոխ ներխուժել է դիվանագիտական ներկայացուցչության տարածք, պղծել պետական խորհրդանիշները, վնասել շենքը։ Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել։
Դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքի անձեռնմխելիությունը միջազգային հարաբերությունների հիմնաքարն է, որն ապահովում է դիվանագետների անխափան աշխատանքը ողջ աշխարհում»,- գրել է նա։
Զախարովան հիշեցրել է 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 22-րդ հոդվածի 2-րդ կետի տեքստը. «Ընդունող պետությունը հատուկ պարտավորություն ունի ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները` պաշտպանելու առաքելության տարածքը ցանկացած ներխուժումից կամ վնասից և կանխելու առաքելության անդորրը կամ նրա արժանապատվությունը վիրավորելը»:
«Հարց բրիտանական իշխանություններին և ոստիկանությանը, ովքեր պետք է ապահովեն դեսպանատան և դիվանագետների անվտանգությունը. որտե՞ղ եք եղել։ Ասանժին Էկվադորի դեսպանատանը զգալիորեն հսկում էին»,- գրել է նա։