Վերջին մեկ շաբաթում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 դեպք, 2 մահ
ՀայաստանՕգոստոսի 1-7-ը Հայաստանում իրականացվել է 4115 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, առողջացել է 1352 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 428648 դեպք, որոնցից 416161-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8637 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 165 287 թեստավորում: