Զելենսկին սպառնացել է վերջանականապես հրաժարվել ՌԴ-ի հետ բանակցություններից. պատճառը հայտնի է
Արտաքին Քաղաքական
Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ իշխանությունների կողմից Ուկրաինայի հարավային տարածքներում հանրաքվեների անցկացման հնարավորությունը:
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ եթե Ռուսաստանը իրեն թույլ տա նման ընտրական գործընթացներ իրականացնել, ապա փակելու է Ուկրաինայի հետ բանակցությունների ամբողջ հնարավորությունը:
«Մենք ոչինչ չենք տա, չենք զիջի, բայց եթե հակառակորդը գնա, այսպես կոչված, պսևդոհանրահավաքների ճանապարհով, ապա իրենց համար փակելու են Ուկրաինայի և ազատ աշխարհի հետ բանակցությունների հնարավորությունը, ինչի կարիքը որևէ պահի Ռուսաստանը միանշանակ զգալու է»,- ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Զելենսկին:
Բացի այդ, նախագահի խոսքով, Ուկրաինայի պաշտպանության համար առաջվա պես առանցքային է մնում զենքի առկայությունը, մասնավորապես՝ գործընկերներից ստանալիք սպառազինության անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)