Տեքստիլ և նորաձևություն
Տնտեսություն
Կարևորելով Հայաստանում տեքստիլ արդյունաբերության հիմնախնդդիրների լուծման և զարգացման առաջնայնությունը այսօր «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում կայացավ «Տեքստիլ և նորաձևություն» խորագրով առաջին միջազգային գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության, ՄԱԱԶԿ-ի Յունիդօ միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի, Կովկասյան զարգացման գործարարության կենտրոն- քաղաքացիական հասարակության և մի շարք այլ գործարարների միությունների հետ համատեղ:
Համաժողովի նպատակն էր հայաստանի տեքստիլի ոլորտի մրցակցային առավելությունների պարզաբանումը, արտադրության արդիականացման և զարգացման հնարավորությունների մատնանշումը, ինչպես նաև միջազգային գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումը: համաժողովին մասնակցում էին ավելի քան քառասուն տեղական ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ Եվրասիական տնտեսական համագործակցության Կովկասի ու ԵՄ երկրներից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն