Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա գլխավոր իրադարձությունները
Հասարակություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատանքային քննարկում, որի թեման է «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության նորարարական մոտեցումները Հայաստանի հանրակրթական ուսումնական ծրագրերում»։
Կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետազոտական խումբը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Քննարկմանը հրավիրված են ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի, ՃՄՀԳ հետազոտական խմբի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ-ի, Հայկական կարմիր խաչի, «Ուորլդ վիժն» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների, փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, մարզպետարանների, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։
Սեմինարի նպատակներն են՝
・ Հայաստանում ու Ճապոնիայում աղետների վերաբերյալ գիտելիքի, կրթության և փորձի փոխանակում.
・ Հայաստանի դպրոցներում ԱՌՆ վերաբերյալ ուսուցումը խթանող միջոցների բացահայտում։
Գենդերային խնդիրները փրկարարական գործողությունների ժամանակ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) կանցկացվի արտակարգ իրավիճակի դեպքում տարհանման թեմայով դիտարժան ուսումնավարժություն։
Այն կազմակերպվում է ՃԿՊԱ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Ուորլդ վիժն» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների համատեղ ջանքերով, և նվիրված է Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը