Ձմեռային քնի ժամանակ չղջիկները չեն ծերանում․ գիտնականների նոր բացահայտումը
Գիտություն և ՄշակույթՉղջիկները ձմեռային քնի ընթացքում ավելի քիչ ծերացման նշաններ են ցույց տալիս, պարզել են Մերիլենդի համալսարանի գիտնականները: Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում։
Նախկինում այս ունակությունն արդեն հայտնի էր գետնախոզուկների մոտ: Սա խոսում է այն մասին, որ նման մեխանիզմը տարածված է այլ կենդանիների շրջանում ևս։ Գիտնականները պարզել են, որ չղջիկները գրեթե չեն ծերանում քնած ժամանակ՝ շնորհիվ թեստի, որը չափում է կենդանու ԴՆԹ-ում որոշակի քիմիական նշանների կուտակումը կենսաբանական տարիքը հաշվարկելու համար:
Բացահայտումն ամրապնդում է այն գաղափարը, որ ձմեռումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը առանձնյակների լայն շրջանում։ Այս մասին հայտնում են գիտնականները՝ հաշվի առնելով, որ գետնախոզուկներն ու չղջիկները առանձնապես մոտ չեն էվոլյուցիոն սխեմային: