Դոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 10-ին, կազմել է 405.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ այն նվազել է 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.48 դրամ (նվազել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.75 դրամ (նվազել է 1.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (նվազել է 0.01 դրամով):