Նախարարը ևս կողմ է «Խաչաղբյուր» ՓՀԷԿ-ի կառուցապատման դադարեցմանը
Հասարակություն
Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպում է ունեցել բնապահպան ակտիվիստների և Գետահովիտ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա լսել է վերջիններիս մտահոգությունները «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման առնչությամբ։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՓՀԷԿ-ի կառուցապատողները, ովքեր ևս մեկնաբանություններ են ներկայացել, ինչպես «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գևորգյանը։
Արամ Հարությունյանը կողմերին լսելուց հետո եզրակացրել է.«Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները»:
Այսուհանդերձ, նախարարության աշխատակազմի ղեկավարին նա հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և տասնօրյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել խնդիրը՝ բազմակողմանի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը