Մահացել է «ՄՌՏ-ի հայր» Ռեյմոնդ Դամադյանը
Գիտություն և Մշակույթ2022 թվականի օգոստոսի 3-ին 86 տարեկան հասակում մահացել է բժիշկ, հայազգի գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։
Դամադյանը ծնվել է 1936 թվականին, Մելվիլում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ)։ 1956 թվականին Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում ստացել է դոկտորի գիտական աստիճան։
Ռեյմոնդը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։