Էրդողան. Սիրիական ինքնաթիռը Ռուսաստանից ռազմական բեռ էր տեղափոխում
Ռուսաստան
«Թուրքիայի օդային տարածքում «բռնված» և բռնի ուժով Անկարայում վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից՝ քաղավիացիայի օրենքները խախտելով, տեղափոխում էր ռազմական նշանակության բեռ»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Տեղափոխվող բեռն ուղարկվում էր Սիրիայի պաշտպանության նախարարությանը մի ռուսական կազմակերպության կողմից» - հայտարարել է Էրդողանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբաևի հետ մամլո ասուլիսի ժամանակ Անկարայում՝ մեկնաբանելով սիրիական ինքնաթիռի վերաբերյալ միջադեպը: Էրդողանը նկատել է, որ բեռն ուղևորվում էր Սիրիա ռազմաարդյունաբերական համակարգին առնչվող ռուսական ընկերության կողմից, բայց չի նշել դրա անունը: «Բեռը բռնագարավվել է, և կազմվել է համապատասխան արձանագրություն», - տեղեկացրել է վարչապետը՝ հրաժարվելով մեկնաբանել այն հարցը, թե ով է հուշել քաղաքացիական ինքնաթիռով դրա տեղափոխման մասին:
Հիշեցնենք, որ սիրիական Аirbus А-320 (բորտային համար՝ SRY442) ինքնաթիռը Մոսկվա-Դամասկոս չվերթի ժամանակ բռնի ուժով վայրէջք է կատարել Անկարայում չորեքշաբթի երեկոյան: Այն «բռնելու» համար Թուրքիայի ՌՕՈւ-ն ուղարկել էր F-16 ռմբակոծիչներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)