Agence France-Press. Անկարան դիվանագիտական նոտա է ուղարկել Սիրիային
Մերձավոր Արևելք
Անկարան դիվանագիտական նոտա է ուղարկել Դամասկոսին՝ ռազմական բեռի կապակցությամբ, որը նա բռնագրավել էր սիրիական ինքնաթիռից, տեղեկացնում է Agence France-Press-ը՝ վկայակոչելով Anatolia լրատվական գործակալությանը:
Նոտան հանձնվել է Ստամբուլում Սիրիայի հյուպատոսարանին այն հիմքով, որ սիրիական օդանավը տեղափոխում էր անօրինական բեռ՝ խախտելով քաղավիացիայի օրենքները, փոխանցում է գործակալությունը՝ հղում անելով արտգործնախարարության աղբյուրներին:
Հիշեցնենք, որ սիրիական Аirbus А-320 (բորտային համար՝ SRY442) ինքնաթիռը Մոսկվա-Դամասկոս չվերթի ժամանակ բռնի ուժով վայրէջք է կատարել Անկարայում չորեքշաբթի երեկոյան: Այն «բռնելու» համար Թուրքիայի ՌՕՈւ-ն ուղարկել էր 2 F-16 ռմբակոծիչներ:
Ընդ որում հավելենք, որ ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ բռնագրավված բեռի հետազոտության վերջնական արդյունքերը հրապարակվելու են այսօր ուշ երեկոյան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ