Ռուսաստանցիների ավելի քան 78 տոկոսը հավանություն է տվել Պուտինի գործունեությանը
Ռուսաստան
Ռուսաստանցիների մեծամասությունը՝ 78,3%-ը հավանություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը. հարցված քաղաքացիների ավելի քան 81%-ը վստահում է նրան:
Նման տվյալներ է հրապարակել հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:
Նոր հարցումների համաձայն, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է քաղաքացիների 52,2%-ը, իսկ նրա գլխավորած կառավարությանը՝ 52,6%-ը:
Հարցված քաղաքացիները քաղաքական գործիչների մեջ ամենաշատը վստահում են Պուտինին (81,3%), Միշուստինին (63,1%), կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին (33,8%) և «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգե Միրոնովին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)