Apple-ն ակնկալում է iPhone 14-ի մեծ պահանջարկ՝ չնայած շուկայում հետընթացին․ Bloomberg
Մերձավոր ԱրևելքApple-ն իր մատակարարներից պատվիրել է 90 միլիոն iPhone 14 տարբեր մոդելների և կոնֆիգուրացիաների, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերը համապատասխանում է անցյալ տարվա մակարդակին, ինչը վկայում է այն մասին, որ Apple-ը չի նախատեսում նվազեցնել իր սմարթֆոնի նոր տարբերակի պահանջարկի սպասումները։
Ընդհանուր առմամբ, մինչև 2022 թվականի վերջը Կուպերտինոյում գտնվող ընկերությունը մտադիր է հավաքել 220 միլիոն միավոր iPhone, ինչը նույնպես համապատասխանում է նախորդ տարվա քանակին։ Հաղորդվում է, որ ապրանքանիշն ակնկալում է նվազեցնել մրցակցությունը շուկայում՝ կապված միկրոպրոցեսորների և այլ բաղադրիչների մատակարարման հետ խնդիրների, ինչպես նաև վճարունակ լսարանի հետ, որի վրա ճգնաժամն ավելի քիչ կազդի։
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները 2022 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել են 9%-ով։