«Թող մեզնից վախենան». Մեդվեդևը՝ ԼԺՀ կատարած իր այցի մասին
ՌուսաստանՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է նախօրեին Լուգանսկի ժողովրդական հանրապետություն կատարած իր այցը:
Ռուսաստանի նախկին նախագահի բնորոշմամբ, իր այցը պայմանավորված էր ոչ թե անվտանգության համար ունեցած վախով, այլ, ընդհակառակը, հենց ՌԴ-ից պետք է վախենան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Վախենալու բան չկա, թող մեզնից վախենան»,-հայտարարել է Մեդվեդևը:
Օգոստոսի 11-ին ՌԴ ԱԽ փոխնախագահը այցելել է ԼԺՀ, որտեղ հանդիպել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի, ինչպես նաև Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինի հետ: