Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
ՀայաստանՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Հայկ Ղալումյանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետի հետ հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ-ից։
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջում։