Գտնվել է Կեսարի սպանության ճշգրիտ վայրը
Գիտություն և Մշակույթ
Հռոմի «Կամպուս Մարտիուս»-ում՝ իսպանացի հնէաբանները պեղել են Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-երին։
Պոմպեի առաջին քարե թատրոնի տեղանքում պեղումների իրականացնելու ժամանակ գիտնականները հայտնաբերել են ցեմենտե սալիկ, որը ոչ մի կերպ չի առնչվում շինության ներքին կառուցվածքի հետ և իրենից ներկայացնում է անտիկ դարաշրջանի մեծագույն գործիչներից մեկին նվիրված հուշասալիկ։
Մասնագետները ենթադրում են, որ երեք մետր լայնությամբ և երկու մետր բարձրությամբ սալիկը տեղադրվել է Հուլիոս Կեսարի սպանության վայրում՝ Օգոստոս կայսեր իշխանության օրոք։
Նշենք, որ տեղանքը, որտեղ գտնվել է սալիկը հաստատում է գիտնականների այն եզրակացությունը, որի համաձայն Կեսարը չի նախագահել Սենատի նիստը, այլ սպանվել է կարգավիճակին համապատասխան վայրում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)