«Ժողովուրդ». Գոմեշի գործով մեղադրյալ Օհանջանյանը վաճառել էր իր կոմբինատը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը Ալբերտ Օհանջանյանը՝ այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է: Այն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ըստ հավաստի աղբյուրների՝ Օհանջանյանը Հակոբյանին ասել է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է' իր դեմ գործ հարուցվի, դրա համար ստիպված վաճառում է ունեցվածքը, որ փրկվի: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Մաքսիմ Հակոբյանից, որը, սակայն, լսելով հարցը, բարկացել է. «Մյուս անգամ ինձ հեռախոսով հարց չուղղեք», ապա անջատել է հեռախոսը: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արշալույս Փայտյանը ժամանակին եղել է ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատարը և սերտ հարաբերություններ է ունեցել Օհանջանյանի հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ