«Ժողովուրդ». Այսօր տեղի կունենա «ՄԱՊ» ընկերության փողերը «յուրացրած» կնոջ գործով դատական նիստը
Հայկական Մամուլ
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության փողերը «յուրացրած» Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի գործով դատական նիստը:
Ըստ քրգործի նյութերի՝ ԼՂՀ քաղաքացի Սիլվան, բանավոր պայմանավորվածության համաձայն, 2005-ից մինչև 2009-ի մայիսը Արցախում իրացրել է Արմավիրի մարզում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած գինիները, կոնյակները և պահածոները:
Իսկ 2009թ-ից արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր, և մինչև 31.12.2011–ից Սիլվան «ՄԱՊ»-ի ապրանքներն իրացրել է հաշիվ-ապրանքագրերով: Այդ երկու տարվա ընթացքում Սիլվան ընկերության ապրանքների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափի՝ 32 մլն 935 հազ. դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը հափշտակելով' ծախսել անձնական կարիքների համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ