«Հրապարակ». Հոգացել են, որ հարսանիքին Ծառուկյանն ու Հովսեփյանն առանձին սեղանների շուրջ նստեն
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է:
Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ և այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի:
Ընդ որում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն անկաշկանդ է իրեն պահել` պարել է, մասնակցել ընդհանուր ուրախությանը, Ծառուկյանն ասես փշերի վրա է նստած եղել: Ի դեպ, որքան էլ զարմանալի, հարսանիքին ներկա է եղել նաև այլևս մոսկվաբնակ «Հայ-Ռուսգազարդի» Կարեն Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ