«Ժողովուրդ». Ծառուկյանը հանդիպում է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և հավաստիացնում, որ պետք չէ ընկճվել
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին իրեն պատկանող կոնյակի գործարանի գրասենյակում հանդիպում է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և նրանց հավաստիացնում, թե ամեն ինչ լավ է լինելու, ու պետք չէ ընկճվել, խառնվել իրար: Նա նաև ակնարկել է ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների մասով հարուցված քրգործերը` ասելով որ խուճապի չմատնվեն: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին, որն ասել է. «Պարոն Ծառուկյանը վերադարձել է շաբաթ օրը և հասցրել է միայն մասնակցել բացառապես մի միջոցառման, որը մարզական է եղել: Որևէ այլ հանդիպում չի կայացել մինչ այս պահը: Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ