ԱՄՆ –ն աջակցում է Թուրքիային՝ ընդդեմ Սիրիայի
Մերձավոր Արևելք
Ինչպես Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստն է հայտարարել, ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային նման բլոկադա ապահովելու համար նրա կատարած գործողությունների համար, ավելացնելով, որ Սիրիային և Բաշար Ասադին ռազմամթերքի մատակարարումը պետք է դադարեցվի. հայտնում է РИА Новости-ն:
«Միանշանակ մենք աջակցում ենք Թուրքիայի մղած պայքարին մի շարք հարցերում, որ պայմանավորված են Սիրիայում անկայունությամբ: Մենք աջակցում ենք նրանց՝ Ասադին զենք մատակարարելը դադարեցնելու ջանքերին»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սիրիական Аirbus А-320 (բորտային համար՝ SRY442) ինքնաթիռը Մոսկվա-Դամասկոս չվերթի ժամանակ բռնի ուժով վայրէջք է կատարել Անկարայում չորեքշաբթի երեկոյան: Այն «բռնելու» համար Թուրքիայի ՌՕՈւ-ն ուղարկել էր 2 F-16 ռմբակոծիչներ:
Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռը, խախտելով քաղավիացիայի օրենքները, տեղափոխում էր ռազմական նշանակության բեռ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ