Մահացել է լեգենդար երգչուհի Սեզարիա Էվորան
Գիտություն և Մշակույթ
Դեկտեմբերի 17-ին իր հայրենի Սան–Վինսենտե կղզում (Կաբո-Վերդե) մահացել է «բոկոտն թագուհի» անվանումն ստացած աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան: Երգչուհին մահացել է 70 տարեկան հասակում՝ սրտի անբավարարությունից:
Գրեմի և այլ հեղինակավոր մրցանակաբաշխությությունների բազմակի դափնեկիր Սեզարիա Էվորան, որ «բոկոտն թագուհի» անվանումն ստացել էր բոկոտն բեմ դուրս գալու սովորության համար, երեք ամիս առաջ հայտարարել էր, որ լքում է բեմը վատթարացող առողջության պատճառով։
Վերջին տարիներին Էվորիան մի քանի ծանր վիրահատությաունների էր ենթարկվել, այդ թվում՝ սրտի վիրահատության, որին ենթարկվել էր 2010թ.։
Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 29-ին, նախատեսված էր երգչուհու համերգը Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սակայն համերգը չեղյալ էր համարվել նրա առողջական վիճակի պատճառով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել