Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը
Հասարակություն
«Էրեբունի-Երևան 2794-ամյակի» տոնակատարություններին ընդառաջ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» բացվել է «Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով:
Ցուցադրված էին նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաև խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երևանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով:
«Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» գործընկերը Երևան քաղաքի պատմության թանգարանն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը