ԱՄՆ-ի ամեն երրորդ բնակիչը հիվանդ է ձևանում՝ աշխատանքի չգնալու համար
Այլ
ԱՄՆ-ի ամեն երրորդ բնակիչն անցյալ տարի գոնե մեկ անգամ հիվանդ է ձևացել, որպեսզի չգնա աշխատանքի. նման եզրակացության է եկել ամերիկյան Career Builder գործակալությունը. հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Մինչդեռ աշխատանքային օրը բաց թողնել որոշած ոչ բոլոր աշխատակիցներն են հիվանդ ձևանում։ Ամենաանսովոր արդարացումներից են. «Իմ շան մոտ նյարդային ցնցում էր սկսվել», «Ես դիտել էի «Սոված խաղեր» ֆիլմը և այնքան էի տխրել, որ չկարողացա աշխատանքի գալ», «Ես շատ կարդալուց ինձ վատ էի զգացել», «Ինձ կծել էր թռչունը», «Իմ մատը մնացել էր ջրի խողովակի մեջ»։
Պարզվում է, որ իրականում մարդկանց 16 տոկոսը որոշում է աշխատանքի չգնալ մեծ մասամբ քունն առնելու համար, 34 տոկոսը պարզապես «չի ուզում» աշխատանքի գնալ, 29 տոկոսն ուզում է հանգստանալ, 15 տոկոսն անհետաձգելի գործեր ունեն, և միայն 22 տոկոսն է բացակայում բժշկին այցելելու համար։
Աշխատանքից բացակայելու ամենալավ ամիսը դեկտեմբերն է. ոչ միայն նրա համար, որ հենց այս ամսին է սկսում հարբուխի շրջանը, այլև այն բանի համար, որ մարդիկ կարծում են, որ աշխատանքը խանգարում է իրենց զբաղվել ամանորյա առևտրով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)