Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Աֆղանստանում սպանության մեջ մեղադրվող 7 զինծառայողի
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում 7 ծովային հետևակային զինվոր է ձերբակալվել անցյալ տարի Աֆղանստանում կատարված սպանության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Թագավորական ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Թագավորական ռազմածովային հետևակային բանակի 7 զինծառայողի կանխամտածված սպանության մեղադրանքվ: Ձերբակալությունը պայմանավորված է 2011թ. Աֆղանստանում տեղի ունեցած սպանության միջադեպով»,-ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
«Միջադեպը տեղի էր ունեցել խռովարարների հետ բախումների ժամանակ: Քաղաքացիական անձինք չեն ներգրավվել դրա մեջ: Հետաքննությունը անցկացվելու է ռազմական արդարադատության մարմինների միջոցով: Ձերբակալությունները ապացուցում են, որ նախարարությունը և զինված ուժերը վճռական են տրամադրված զինվորական կարգուկանոնի պահպանման հարցում»,-ասված է հայտարարությունում:
Ինչպես հաղորդում է բրիտանական ռադիոհաղորդող BBC ընկերությունը, սա Աֆղանստանում սպանության մեջ կասկածվող բրիտանական զինծառայողների ձերբակալման առաջին դեպքն է:
Միջադեպի մանրամասների մասին նախարարությունը ոչինչ չի հայտնում: ԶԼՄ-ները նունպես լռություն են պահպանում: Ուստի դեռ պարզ չէ՝ արդյոք խոսքը վիրավոր կամ գերի ընկած հակառակորդի սպանության, թե մեկ այլ ռազմական օրենքի խախտման մասին է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ