ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին
Աշխարհ
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական օրենսգրքով պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես կարևորելով ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կազմակերպումը, այդ նպատակով համապատասխան ուղեցույցների հրապարակումը, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացումը: Հանդիպման ավարտին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու պատասխանատու գործում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի