Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Եվրամիությունը
Աշխարհ
Օսլոյում հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: 2012-ին այդ մրցանակի դափնեկիրն է Եվրամիությունը: Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ ԵՄ-ն այդ մրցանակին է արժանացել Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանի երկրների միջև խաղաղության գործընթացում գրանցած հաջողությունների շնորհիվ:
Հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ-ն հանդիսանում է «եղբայրություն ազգերի միջև»: «ԵՄ-ն օգնել է պատերազմների մեջ ներգրավված Եվրոպա աշխարհամասը վերածել խաղաղությամբ լեցուն աշխարհամասի»:
Reuters-ը հաղորդում է, որ Նոբելյան հանձնաժողովի որոշմանն արդեն արձագանքել է ԵԽ-ի խոսնակ Մարտին Շուլցը, ով, իր իսկ խոսքերով ասած, «շատ շոյված է»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ