Արքայազն Հարրին Աֆղանստանում ոչնչացրել է թալիբների ռազմական օբյեկտները
Աշխարհ
Արքայազն Հարրիի մարտական ինքնաթիռը Աֆղանստանում ոչնչացրել է «Թալիբան» շարժման մի քանի ռազմական օբյեկտ, ինչպես նաև մասնաակցել է վիրավորված բրիտանացի զինծառայողի փրկարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է Sun-ը:
Ինչպես նշվում է պարբերականի հոդվածում, վերջին չորս շաբաթների ընթացքում արքայազն Հարրին մեկ անգամ չէ, որ իրականացրել է մարտական թռիչքներ, որոնց նպատակն է եղել ոչնչացնել թալիբների ոչ ցամաքային թիրախները: Նման մի առաքելության ժամանակ նա ստիպված է եղել պաշտպանել մեկ այլ ուղղաթիռի, որը հարկադրված վայրէջք էր կատարում ծանր վիրավոր մի զինվորի էվակուացիայի համար: «Արքայազնը չի վախեցել վտանգի տակ դնել իր կյանքը մարտական առաքելությունն իրականացնելու համար»,-հայտնում են Sun-ի աղբյուրները:
Այժմ դժվար թե գտնվի մեկը, ով կարող է ասել, թե արքայազնն Աֆղանստանում արտոնյալ կարգավիճակում է ծառայել: Դա խաղ չէ, արքայազնն իրոք մարտնչում է ճակատի առաջին գծում. մեջբերում է աղբյուրը:
Թագավորական ռազմաօդային ուժերի զինծառայողի կարգավիճակով Հարրին ժամանել է Աֆղանստան անցյալ տարվա սեպտեմբերից և ծառայելու է այնտեղ մինչև հունվար ամիսը:
Աֆղանստանում բրիտանական զինծառայողի կարգավիճակով Հարրիի այս գործուղումը երկրորդն է: 2007-2008թթ. նա 10 շաբաթ տևողությամբ հետևակային ծառայության է անցել այդ երկրում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ