BBC. Գերմանիայի հետախուզությունը ներգրավված է եղել իսրայելցի զինվորական Շալիթի ազատ արձակման բանակցություններում
Համաշխարհային Մամուլ
Ըստ BBC լրատվականի հաղորդած տեղեկության՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական գործակալությունը (BND) մասնակցել է պաղեստինցի զինյալների կողմից հինգ տարի առաջ գերևարված իսրայելցի զինվորական Շալիթի ազատ արձակման բանակցություններին։ Այս մասին հայտնել է հետախուզական ծառայության ղեկավար Էռնստ Ուռլաուն։
Նա հաստատել է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցները օժանդակել և մասնակցել են բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին, քանի որ վերջիններս Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ավելի լավ են տիրապետում։
Հիշեցնենք, որ Իսրայելը և Պաղեստինի «Համաս» շարժումը մամուլի տարածած հաղորդագրության՝ համաձայնել են իսրայելցի զիվորական Ջիլադ Շալիթի ազատ արձակման դիմաց ազատել իսրայելական բանտերում գտնվող 1000 պաղեստինցի բանտարկյալների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն