Դեմի Մուրը նախկին ամուսնուն նվիրել է 11 մլն ԱՄՆ դոլարանոց առանձնատուն
Աշխարհ
Արդեն մեկ տարի է անցել այն օրից, երբ Էշտոն Քաթչերն ու Դեմի Մուրը հայտնեցին իրենց բաժանման մասին, սակայն նրանցից ոչ մեկը ամուսնալուծության համար դեռ չի դիմել դատարան:
Դերասանն արդեն նոր հարաբերություններ է սկսել դերասանուհի Միլի Կունիսի հետ: Իսկ Դեմին սփոփանք է փորձում գտնել երեխաների մասին հոգ տանելով: Թե ինչն է խանգարում աստղային զույգին պաշտոնապես բաժանվել, պատասխանը մեկն է՝ փողը:
Իսկ խոսակցություններն այն մասին, թե նրանք իրականում պաշտոնապես ամուսնացած չեն եղել, օրերս լրատվամիջոցներին ներկայացվեցին ապացույցներ, որոնք այդ շշուկներին վերջ տվեցին: Ըստ փաստաթղթերի՝ պարզ է դառնում, որ 2005 թվականի սեպտեմբերին զույգն անցել է բոլոր ամուսնական ավանդական արարողություններով՝ ըստ Կաբալլայի ծեսերի: Նրան նաև ամուսնացել են ամերիկական օրենքների համաձայն:
Եվ հիմա, երբ այդ խոսակցություններն ընկան իրենց տեղերը, պարզ դարձավ, որ նախկին սիրահարները պարզապես լուծել են սեփականության խնդիրը:
Մասնավորապես հարցը նրանց «Սիրո բույնի» մասին էր, որը գտնվում էր Լոս Անջելեսում:
Զույգն այդ առանձնատունը ձեռք էր բերել էլիտար թաղամասերից մեկում՝ 11 մլն ԱՄՆ դոլարով:
Այժմ հրապարակվել է 2012-ի մարտի 6-ի ակտը, որտեղ Դեմի Մուրը հրաժարվում է անշարժ գույքի սեփականության իր իրավունքից, իսկ փաստաթղթում զույգը հանդես է գալիս որպես կին և ամուսին: Փաստաթուղթը հանձնվել է Լոս Անջելեսի գրանցման վարչություն միասնական ուժերով ձեռք բերված ունեցվածքի բաժանման ժամանակ:
Ըստ զույգին մոտ գտնվող աղբյուրների՝ առանձնատունը ամուսնալուծության միակ խոսչընդոտը չէ: Հայտնում է 1news.az-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ